18/04/2020 14:39
Մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չեն պարտավորեցնի հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև հունիսի 15-ն օտարերկրացիների նկատմամբ չի կիրառվի որոշում, որով նրանց կպարտավորեցնեն լքել Ռուսաստանի տարածքը, հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:
«2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ը ժամանակահատվածում օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չեն կիրառվի նրանց երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները», - ասված է փաստաթղթում։
Նաև, մինչ հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ: