18/04/2020 13:09
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 785 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4 785 նոր դեպք, հայտնում են օպերատիվ շտաբից:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կա վարակի 36 793 դեպք:
Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում՝ 2 649 վարակված: Եվս 428 նոր դեպք է հայտնաբերվել Մերձմոսկվայում, 139-ը ՝ Սանկտ Պետերբուրգում:
Հիվանդության զոհերի թիվը հասել է 313-ի: Օրվա ընթացքում մահացել է ևս 40 մարդ, որից 21-ը` Մոսկվայում:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակից ապաքինվել է 467 մարդ: