18/04/2020 12:25
Մոսկվայի քաղաքապետը երկարաձգել է ապրիլի 13-ին մտցված սահմանափակումները
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ կերկարաձգի ապրիլի 13-ին մտցված ժամանակավոր սահմանափակումները մինչև մայիսի 1-ը: Այս մասին ասվում է նրա կայքում:
Մասնավորապես, ապրիլի 13-ից ՌԴ մայրաքաղաքում տեղաշարժվելու համար մտցվել էին հատուկ անցագրեր: Անցագրային վերահսկողությունից բացի՝ Մոսկվայում սահմանվել էին մի շարք սահմանափակումներ:
Քաղաքային կազմակերպությունների և ձեռնարկությունների մեծ մասը դադարեցրել են իրենց աշխատանքը, դադարեցվել են նաև նորոգման և շինարարական աշխատանքները:
Ռուսաստանում այս պահին արձանագրված է կորոնավիրուսի 32 հազար դեպք, մահացել է 273 մարդ, ապաքինվել՝ 2590-ը: