18/04/2020 14:19
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազարի
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի 5106 դեպք, հայտնել են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Ուկրաինայում ապրիլի 17-ի ժամը 9-ի դրությամբ, հաստատվել է COVID-19-ով վարակի 4662 դեպք, որից 133-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 275 հիվանդ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 444 նոր դեպք: