18/04/2020 14:08
Կորոնավիրուսի պատճառով հնարավոր է սուրճի դեֆիցիտ. Bloomberg
Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի համաճարակը կարող է հանգեցնել սուրճի դեֆիցիտի, հայտնում է «Bloomberg»-ը:
Աշխատանքային ժամերի կրճատման, բանկերի փակման, տրանսպորտի հետ կապված դժվարությունների և աշխատողների վախի պատճառով հնարավոր է պարզապես մարդիկ չհերիքեն սուրճի հատիկները հավաքելու համար: Սա հատկապես վերաբերում է Կոլումբիային, Բրազիլիային և Պերուին:
Բերքահավաքը պետք է սկսվի հաջորդ ամիս, սակայն շատ աշխատողներ հեռանում են տնկարկներից՝ վարակելու մեծ հավանականության և ցածր աշխատավարձի պատճառով:
Շուկայում արդեն սպասվում է սուրճի գնի աճ: