18/04/2020 15:01
Բարերարներ Հայկ և Էլզա Տիտիզյանները 100 հազար դոլար են փոխանցել Մայր Աթոռին կարիքավոր ընտանիքներին օգնելու համար
Բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանները 100 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն են փոխանցել կարիքավոր ընտանիքներին օգնելու համար, հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից», - նշել է Մելիքյանը: