18/04/2020 22:04
ՀԲԸՄ-ն և Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունը 5 բարեգործական ճաշարանների շահառուներին սննդի փաթեթներ են տրամադրում
ՀԲԸՄ-ն և Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակը շարունակում են հինգ բարեգործական ճաշարանների շահառուներին (900 անձ) սննդի փաթեթներ տրամադրելու ծրագիրը, հայտնում է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանը:
«Մալաթիայի և Արաբկիրի բարեգործական ճաշարանների շահառուների բաժիններն ուղարկեցինք, Նորքի ճաշարանինը երեկոյան կուղարկենք։
Այյսօր կբաշխենք Էջմիածնի ճաշարանի շահառուների բաժինները, վաղը՝ Երևանի երեք ճաշարաններինը, իսկ Վանաձորինը կտանենք ու կբաժանենք երկուշաբթի օրը։
Շարունակում ենք մեր առաքելությունն ավելի մեծ թափով։ Աստված պահապան բոլոր բարեգործներին», - նշել է Մարկոս քահանա Մանգասարյանը: