18/04/2020 10:01
Կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 47-ով. մահացել է մեկ մարդ. Վարչապետ
Երեկ արվել է կորոնավիրուսի ախտորոշման 1003 հետազոտություն, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121:
Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է», - գրել է վարչապետը։
Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարածկվածների ընդհանուր թիվը հասել է 1248-ի, 20 մարդ մահացել է: