19/04/2020 11:00
Հայաստանում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1291 է
Ապրիլի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1291-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 545 քաղաքացի, փաստացի բուժվում է 726-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 մարդ։