20/04/2020 13:58
Disney-ը 100 հազար աշխատակցի ուղարկել է չվճարվող արձակուրդ
Walt Disney կինոստուդիան այս շաբաթ կդադարեցնի ավելի քան 100 հազար աշխատակցի աշտատավարձի վճարումը, ինչը ընկերության աշխատակազմի գրեթե կեսն է, գրում է Financial Times-ը:
Ֆլորիդայում և Փարիզում այդ մարդիկ ուղարկվել են չվճարվող արձակուրդի, և նրանք հույսը կդնեն միայն պետության աջակցության վրա:
Միացյալ Նահանգներում Disney-ի աշխատակիցներին առաջարկվել է ապրիլի 19-ից դիմում ներկայացնել՝ պետությունից շաբաթական 600 դոլար նպաստի համար, որը նախատեսված է ընկերությանը կորոնավիրուսի պատճառով 2 տրիլիոն դոլարի աջակցության ծրագրով: Ընկերությունը աշխատակիցներին խոստացել է պահպանել բժշկական օգնության համար նախատեսված ամբողջական սոցփաթեթ:
Walt Disney-ը կորուստներ է կրում ամբողջ աշխարհում հյուրանոցների և զվարճանքի պուրակների փակման պատճառով: