20/04/2020 10:56
Հայաստանում կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1339 է, մահերի թիվը՝ 22
Ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1339-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 580 քաղաքացի, փաստացի բուժվում է 737-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 մարդ։