Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

20/04/2020 18:14

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել


Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նրա տարածած հայտարարության մեջ ասված է.  

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներ

Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը։ Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը։

Իմ ղեկավարության տարիներին Հանրային հեռուստաընկերությունում աննախադեպ փոփոխություններ են եղել․ եթերում սեփական արտադրանքի բազմակի ավելացում, վարկանիշի շարունակական բարձրացում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, գերժամանակակից թվային արխիվի հիմնում, տարածքների կապիտալ վերանորոգում ու բարեկարգում, հասարակական, կրթական, մշակութային ծրագրերի հանրահռչակում, հարյուրավոր հեռուստաֆիլմերի, տասնյակ նոր և նմանը չունեցող, գրական գործերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալների և հաղորդումների պատրաստում։ Դրանց վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել պետական ու հասարակական կառույցներից, հանրային ու քաղաքական գործիչներից։

Իմ աշխատանքի գլխավոր արդյունքը իմ և Հանրայինի գործընկերներն են՝ ներսում և դրսում։ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները հենց այս օրերին ապացուցեցին, որ մասնագիտական որակները, անկախ տեխնիկական թերություններից, գլխավորն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի բոլոր աշխատակիցներին, իմ գործընկերներին՝ եթերին նվիրվելու համար։ Գիտեմ, որ այստեղ մնում են մարդիկ, որոնք անխափան իրագործելու են ծրագրերն ու նպատակները։ Այս յոթ տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և վստահ եմ, որ եթերից հետևելու եմ, թե ինչպես են իմ գործընկերները շարունակում հայկական հեռուստատեսության լավագույն ավանդույթները և ձևավորում նորերը:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում գործող բոլոր լրատվամիջոցներին, ՀԿ-ներին, պետական ու միջազգային կազմակերպություններին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Հանրայինի աշխատանքի առողջ քննադատության համար։ Այս օրերին ես համոզվեցի, որ հեռուստատեսային իրական պրոֆեսիոնալների կարծիքներն ու տեսակետները համընկնում են իմ անձնական կարծիքի հետ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ անմիջական ղեկավարներին՝ դժվար օրերին օգնելու և խորհուրդներ տալու համար։ Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարևորել եմ կայունությունը, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը, նախընտրել եմ քիչ խոսել ու շատ աշխատել։ Այս սկզբունքներն ինձ կուղեկցեն հաջորդիվ՝ նոր աշխատանքում նոր նախագծեր իրականացնելիս։

Առողջություն բոլորիս, կտեսնվենք»: 

Այսօր ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը նույնպես ազատվել է աշխատանքից։ Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ են արված #մենքRecենք հեշթեգով։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը հայտարարել էր, որ խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ:

Վարդան Հակոբյանը հայտարարել էր, որ անձամբ ներկա է եղել բոլոր նախապատրաստական աշխատանքներին, ապահովել է ուղիղ եթերում տեխնիկական անխափան աշխատանքը։ Նա նշել էր, որ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը եղել է նույն սենյակում։

«Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները», - նշել էր նա։

Իսկ Մանե Գևորգյանն ասել էր, որ տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես՝ մինչև վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։

Հիշեցնենք՝ 2018-ի նոյեմբերին Մարգարիտա Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ հեղափոխությունից հետո իրեն աշխատանքից չեն ազատել այն պատճառով, որ ինքը նորմալ է աշխատում։

«Ինձ չազատեցին աշխատանքից, որովհետև տեսան, որ ես աշխատում եմ նորմալ, նորմալ իրականացնում եմ Հանրային հեռուստաընկերության վարչարարությունը, դրա համար էլ չազատեցին», - ասել էր նա։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր Այսօր, 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով Այսօր, 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց Այսօր, 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր Այսօր, 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել Այսօր, 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Այսօր, 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Այսօր, 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման Այսօր, 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան Այսօր, 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից Այսօր, 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում Այսօր, 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով Այսօր, 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են Այսօր, 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը Այսօր, 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով Այսօր, 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է Այսօր, 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն Այսօր, 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Այսօր, 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Այսօր, 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ Այսօր, 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք» Այսօր, 15:35 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել Այսօր, 15:32 «Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն Այսօր, 15:27 «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի Այսօր, 15:18 Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 15:01 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր, 14:53 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները Այսօր, 14:47 Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանին Այսօր, 14:38 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը Այսօր, 14:30 Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու (Factor.am) Այսօր, 14:24 Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Այսօր, 14:20 Նոյեմբերի 24-ին կկատարվի քահանայական ձեռնադրություն Այսօր, 14:10 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Այսօր, 14:07 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 13:54 Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Այսօր, 13:46 ՏԿԵ փոխնախարարը Մոսկվայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 13:32 Կազմակերպչական անփութությո՞ւն, թե՞ չարամտություն. Visa–ն խոչընդոտում է մամուլի աշխատանքը Այսօր, 13:28 Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք այդպիսի բաներ չեք լսել, աթոռ, աթոռ, աթոռ ՝ դա է ձերը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ին Այսօր, 13:23 Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ձախողել են «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը. հիմա սկսել են «ջղային Նիկոլ» օպերացիան. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:04 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք Այսօր, 12:48 Ալկոհոլը քաղցկեղի առնվազն 7 տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է. ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 46 և 22 տոկոս է Այսօր, 12:32 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին Այսօր, 12:24 Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Այսօր, 12:22 ՔՊ-ականները դպրոցականների են ընդունել, խոսել են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Այսօր, 12:16 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Այսօր, 12:02 «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում Այսօր, 11:50 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել Այսօր, 11:37 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Այսօր, 11:27 Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը վարժական հավաքներ կանցկացվեն Այսօր, 11:19 Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է (Տեսանյութ) Այսօր, 11:02 ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Այսօր, 10:55 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին Այսօր, 10:52 Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է. Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին Այսօր, 10:47 Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Այսօր, 10:40 Երկու ձերբակալություն՝ մարիխուանա պահելու մեղադրանքով Այսօր, 10:34 Ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել. Պուտին Այսօր, 10:27 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Այսօր, 10:25 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Այսօր, 10:24 Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ. ՀՀ-ում ՌԴ դեսպան Այսօր, 10:19 Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետի և ՊՆ նախկին նախարարի ձերբակալման որոշումները Այսօր, 10:11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին, հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Այսօր, 10:07 Բանակայինների աշխարհի առաջնության 2-րդ օրը ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ Այսօր, 10:03 Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Այսօր, 09:59 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Պատգամավոր Այսօր, 09:49 «Մեր չքնաղ հայրենիքը՝ տարբեր եղանակներին»․ ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:35 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում․ Տեսանյութ Այսօր, 09:12 «Ժողովուրդ». ՔՊ-ին նվիրատվություն արած ընկերությունը տուգանվել է նվիրած գումարի չափով Այսօր, 09:08 «Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը Այսօր, 09:06 «Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում Այսօր, 08:56 «Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔԿ ղեկավարի հավանական թեկնածուն Այսօր, 08:53 «Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում 21/11/2024 22:18 Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային սկավառակի հետ կապված խնդիրները 21/11/2024 22:00 ՄԱԿ-ը «ուկրաինական հակամարտության կողմերին» կոչ է անում էսկալացիայի չգնալ 21/11/2024 21:42 Մեզ իրավունք ենք վերապահում ռազմական պատասխան տալ այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ․ Պուտին 21/11/2024 21:28 «Ռուսական նորագույն զինատեսակներին հավասարը չկա, վճռական և հայելային պատասխան կտանք»․ Պուտինի ուղերձը՝ Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով գրոհների կապակցությամբ 21/11/2024 21:07 Իսրայելի ավիահարվածների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է զոհվել Լիբանանում 21/11/2024 20:44 Միրզոյանը X-ում գրառմամբ է տեղեկացնում, որ հեռախոսով զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ 21/11/2024 20:34 Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը 21/11/2024 20:20 Թրամփն իր ստորագրությամբ կիթառներ է վաճառում 21/11/2024 20:00 Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը, աջակցենք մեր բասկետբոլիստներին․ Հրաչյա Ռոստոմյան 21/11/2024 19:40 Դալնեե բնակավայրն անցավ ռուսական կողմի վերահսկողության ներքո 21/11/2024 19:21 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Հիվանդությունը մեծ ռիսկեր է պարունակում հատկապես հղիների համար 21/11/2024 19:04 Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերը, Մասիս քաղաքը 24 ժամ ջուր չեն ունենա 21/11/2024 18:49 «Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում 21/11/2024 18:36 Միրզոյանը գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 21/11/2024 18:21 Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ 21/11/2024 18:07 Վաղը Ոսկեպարում վարժանք կանցկացնեն. «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» 21/11/2024 17:52 Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 21/11/2024 17:39 «Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում․ Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում (Տեսանյութ) 21/11/2024 17:24 ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի 21/11/2024 17:09 Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ 21/11/2024 16:54 ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 21/11/2024 16:40 Հայաստանում հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7% 21/11/2024 16:34 Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին․ԱՆ 21/11/2024 16:24 Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում

Տվյալ բաժնի վերջին նյութերը