20/04/2020 20:05
Հոգևորականության գործունեության մեջ երբեմն տեսնում ենք ավելի շատ քաղաքական ինտրիգներ, քան՝ Աստվածաշնչից բխող գործունեություն․ Փաշինյան
Հայաստանում հոգևորականությունը հիասթափվելու լուրջ տեղիք ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ հիասթափվելու պատճառ ունի հոգևորականությունը ժամանակակից Հայաստանում, որովհետև ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը։ Ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը արժեքներ է փորձում սերմանել ՀՀ-ում, այնքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքն արժեքների և գաղափարների սերմանման արդյունքում մեծ բացեր ու պորբլեմներ ունի և սա հոգևորականների համար առաջացնում է լրջագույն հիասթափություններ», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ այսօր հոգևորականության գործունեության մեջ երբեմն քաղաքական ինտրիգներ են նկատվում։
«Շատ դեպքերում հոգևորականության գործունեության մեջ տեսնում ենք ավելի շատ քաղաքականություն, երբեմն՝ քաղաքական ինտրիգներ, քան՝ Աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ հիասթափություններ են կան նաև մի շարք այլ խմբերի մոտ՝ լրատվամիջոցներ, սփյուռքի որոշ կառույցներ, նյութական ակնկալիքներով հեղափոխությանը միացած մարդիկ, ռուսամետներ, արևմտամետներ, օլիգարխիա, կրիմինալիտետ։