20/04/2020 16:58
Բեռլինը պատրաստ է փոխհատուցել COVID-19-ով հիվանդ օտարերկրացիների բուժման ծախսերը
Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել կորոնավիրուսով վարակված օտարեկրյա ծանր հիվանդների բուժման ծախսերը: Ինչպես նախօրեին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը՝ խոսքը բացառապես արտակարգ դեպքերին է վերաբերում, երբ հարևան երկրների սեփական հնարավորությունները բավարար չեն:
Այսօրվա դրությամբ Գերմանիայի բժշկական հաստատություններում բուժվում է ավելի քան 200 ծանր հիվանդ, որոնք կորոնավիրուսից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից են:
Շպանի խոսքով՝ Գերմանիան ի վիճակի է և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդլայնել այդ աջակցությունը՝ օգնելու եվրոպացի հարևաններին: Նա նշել է, որ այդ նպատակով ծախսերը կարող են կազմել մինչև 20 մլն եվրո:
«Այդպես ենք մենք հասկանում եվրոպական համերաշխությունը», - հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարարը: