20/04/2020 17:57
Հոնգկոնգում առաջին անգամ COVID-19-ով ոչ մի նոր վարակված չի հայտնաբերվել
Հոնկոնգում մարտի 5-ից ի վեր առաջին անգամն է, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, գրում է «South China Morning Post»-ը:
Պաշտոնյաները, սակայն, մտավախություն ունեն, որ կորոնավիրուսային վարակի նոր՝ բերովի դեպքերի ռիսկը պահպանվում է:
Այս կապակցությամբ Հոնգկոնգի հյուրանոցներից մեկը՝«Regal Oriental Hotel»-ը, որոշել է կարանտինային կենտրոն ձևավորել կղզի ժամանողների համար, ասում է կառավարության աղբյուրը:
Այս մասին հյուրերին նախազգուշացրել են կիրակի՝ ապրիլի 19-ին, նրանք տեղափոխվելու են այլ հյուրանոցներ:
Հոնգկոնգում դեռևս արգելվում է չորս մարդուց ավելի հավաքների կազմակերպումը, փակ են ակումբները, բարերը, մարզադահլիճները և գեղեցկության սրահները:
Ապրիլի 20-ի դրությամբ՝ Հոնգկոնգում կորոնավիրուսի 1026 դեպք կա, չորս վարակված մահացել է: