20/04/2020 14:58
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը
Անցյալ օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 400-ից էլ պակաս էր: Այս ցուցանիշն ամենացածրն է մի քանի շաբաթվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 399 մարդ, համաճարակի սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը 20 852 է, հայտնում է «País» թերթը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը:
Վարակի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 200 210-ի, միայն վերջին օրվա ընթացքում՝ 4266 դեպք:
Համաճարակի սկզբից ապաքինվել է 80 587 հիվանդ: Այսպիսով, գրեթե 99 հազար դեպք շարունակում է մնալ ակտիվ: