20/04/2020 18:22
Իտալիայում տուգանել են պատարագ անցկացրած քահանային
Իտալական Կրեմոնա նահանգի Գալինյանո քաղաքում տուգանվել է քահանան, ով ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացածների պատարագ է անցկացրել:
Դոն Լինո Վիոլան պատարագն արել է 13 հավատացյալների մասնակցությամբ, որոնք հավաքվել էին տեղական փոքրիկ բազիլիկում:
Պատարագի մասին լուրերը տարածվել են, ժամանել են իրավապահները, որոնք համարել են սա զանգվածային միջոցառում ու քահանային տուգանելու որոշում կայացրել:
Ըստ «Messaggero» թերթի՝ տուգանքի չափը 280 եվրո է: Քահանան դեռևս չի պատրաստվում վճարել այն: