20/04/2020 13:25
Ուկրաինայում COVID-19 դեպքերի թիվը մեկ օրում հասել է 5710-ի
Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 261-ով՝ հասնելով 5,71 հազարի, ընդհանուր առմամբ մահացել է 151 մարդ, ապաքինվել՝ 359-ը, երկուշաբթի ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ապրիլի 20-ին Ուկրաինայում ժամը 9.00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 10.00-ին), կա COVID-19- ի լաբորատոր հաստատված 5.71 հազար դեպք, որից 151-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 359 հիվանդ: Մեկ օրում գրանցվել է 261 նոր դեպք», - ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: