20/04/2020 12:59
Բրազիլիայի նախագահը COVID-19-ի ֆոնին մասնակցել է զանգվածային ցույցի
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, չնայած կորոնավիրուսի տարածման պատճառով զանգվածային միջոցառումներ չանցկացնելու տեղական իշխանությունների հորդորներին, իր համախոհների հետ միասին կիրակի երեկոյան դուրս է եկել մայրաքաղաքում անցկացվող հավաքի՝ նվիրված Բրազիլիայի բանակի օրվա ամենամյա տոնակատարությանը:
Բոլսոնարուի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում երևում է, որ նախագահը ժամանում է հրապարակ, որտեղ հավաքի մասնակիցներն արդեն հավաքված են: Ընդ որում նախագահն ինքն այնքան էլ չի մոտենում մարդկանց և հեռվից է ողջունում է նրանց:
«Ես այսօր այստեղ եմ, քանի որ հավատում եմ մեր ժողովրդին, հավատում եմ Բրազիլային», - ասել է Բոլսոնարուն: