20/04/2020 18:56
Պուտին. կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետը դեռ առջևում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում COVID-19 կորոնավիրուսով վարակվածության գագաթնակետը դեռ առջևում է:
«Ըստ մասնագետների՝ վարակվածության գագաթնակետը դեռ առջևում է: Այժմ մենք պետք է անենք ամեն ինչ այս գագաթնակետին տանող կորը հարթեցնելու համար», - Պուտինին մեջբերում է «Интерфакс»-ը:
Նա նշել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է: Իրավիճակը բարդ է, սակայն կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել շրջաններում դանդաղեցնել վարակի տարածումը: