20/04/2020 17:08
Սաակաշվիլին Վրաստանին 5,5 միլիարդ դոլար է խոստացել, եթե իր դեմ դատական գործի քննությունը հետաձգվի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիին գործարք է առաջարկել:
Եթե վրացական իշխանություններն իրեն ժամանակավոր պաշտոնական կարգավիճակ շնորհեն՝ որպես պետության ղեկավարության ներկայացուցիչ, և հետաձգեն իր դեմ դատական գործի քննությունը մինչև աշուն, ապա նա արտասահմանյան գործընկերներից մոտ 5,5 միլիարդ դոլար կբերի երկիր: Սա, ըստ Վրաստանի նախկին նախագահի, կնպաստի կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսության վերականգնմանը:
Սաակաշվիլին նաև վստահեցրել է, որ պատրաստ է աջակցության համար դիմել բոլոր եվրոպական մայրաքաղաքներին, նա գիտի շատ մարդկանց միջազգային ֆինանսական կազմակերպություններում և գրեթե բոլոր ժամանակակից քաղաքական առաջնորդներին:
Ըստ նրա՝ պանդեմիայի ֆոնին տնտեսական ճգնաժամը կարող է Վրաստանը հասցնել աղքատության և սովի, և միայն արտաքին աջակցությունը կփրկի երկրի տնտեսությունը: