20/04/2020 19:23
Մոսկվայում ինքնամեկուսացման միջոցառումները կտևեն մինչև մայիսի 1-ը
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մայրաքաղաքում ինքնամեկուսացման միջոցառումները տևելու են մինչև մայիսի 1-ը, հայտնում է «Россия 24» հեռուստաալիքը:
Ըստ նրա՝ վարակը զսպելու բոլոր միջոցները, որոնք ձեռնարկվել են պետության ղեկավարի ցուցումներին համապատասխան, պետք է շարունակվեն:
«Որոշվել է երկարաձգել բավականին խիստ սահմանափակումները և մուտքի վերահսկողությունը մինչև մայիսի 1-ը», - ասել է քաղաքապետը: