20/04/2020 10:38
Կանադայում հրաձգության զոհերի թիվը հասել է 16-ի
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում առնվազն 16 մարդ է դարձել հրաձգության զոհ, հայտնում է CBC News- ը՝ վկայակոչելով ոստիկանության հանձնակատարին:
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին տարբեր շրջաններում 13 սպանվածի մասին: Նրանք նաև նախազգուշացրել էին, որ այդ թիվը կարող է ավելանալ: Սպանվածների թվում կան Կանադայի թագավորական ոստիկանության աշխատակից, ևս մեկ սպա ստացել է աննշան վիրավորում:
Շաբաթ երեկոյան 51-ամյա Գաբրիել Ուորթմանը կրակ է բացել Պորտապիկ քաղաքում և մի շարք այլ վայրերում մարդկանց վրա: Ոստիկանները փորձել են բռնել նրան մոտ 12 ժամ, գործողությունն ավարտվել է կիրակի առավոտյան Հալիֆաքսի մոտ, կրակողը մահացած է:
Ուորթմանը ոստիկանական համազգեստով էր, բայց նա իրավապահ չէր: Նրա արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն: