20/04/2020 12:46
Կառավարությունը սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց այս պահի դրությամբ փոխհատուցել է շուրջ 486 հազար բաժանորդի. վարչապետի խորհրդական
Մինչ այժմ իրականացված միջոցառումների արդյունքում կառավարությունը ծախսել է 12.5 միլիարդ դրամ: Ծրագրերը վերաբերել են ավելի քան 460 հազար քաղաքացու, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Անդրադառնալով առաջիկայում հնարավոր մեղմացումներին՝ նա նշեց, որ դրանց մասին հայտնի կլինի արդեն այս շաբաթ՝ պարետատան համապատասխան հայտարարությունից հետո:
Ինչ վերաբերում է փողոցներում մարդկանց կուտակումներին և ոստիկանության՝ վերջիններիս փաստաթղթերը չստուգելուն, Նաիրի Սարգսյանը հավաստիացրեց՝ ոստիկանունըը շարունակում է իր աշխատանքները:
Բանախոսը միաժամանակ տեղեկացրեց, որ կառավարությունը սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց այս պահի դրությամբ փոխհատուցել է շուրջ 486 հազար բաժանորդի: