20/04/2020 14:45
Մարտակերտի հատուկ տեղամասերում տեղակայվել են 4 անցակետեր, իրականացվում է պարեկային շուրջօրյա ծառայություն
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագիրը և դրա հիման վրա Պարետի կողմից ընդունված արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին որոշումը, ինչպես նաև ղեկավարվելով Ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 16-րդ կետի 8-րդ ենթակետով՝
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության տնօրենի հրամանով, ծառայության համապատասխան ստորաբաժանումները սույն թվականի ապրիլի 15-ի ժամը 22:00-ից՝ Մարտակերտի շրջանի վարչական տարածքի հատուկ տեղամասերում տեղակայել են թվով 4 հատուկ անցակետ, որտեղ իրականացվում է պարեկային շուրջօրյա ծառայություն՝ նշված ուղղությամբ և հարակից բնակավայրերում անձանց և տրանսպարտային միջոցների տեղաշարժը վերահսկելու և Պարետի կողմից սահմանված որոշումների պահանջներն ապահովելու համար:
Նշված գործունեության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ համագործակցում է ԱՀ Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ մյուս կառույցների հետ: