21/04/2020 10:57
Հայաստանում կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1401 է, մահերի թիվը՝ 24
Ապրիլի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 609 քաղաքացի, փաստացի բուժվում է 768-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։