21/04/2020 13:36
«Հինգ հեռախոսահամար են տվել, հինգն էլ չի համապատասխանում»․ Տուրիստական ավտոբուսների վարորդները սպասում են կառավարության պատասխանին
Տուրիստական ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում, պատճառը՝ կառավարության որևէ աջակցության ծրագրում չընդգրկվելն է։
Վարորդները պնդում են, որ իրենք կառավարությունից ակնկալում են առնվազն մեկ տարի երկարաձգել իրենց վարկային պարտականությունները։
«Այս ոլորտը լավագույնը կվերականգնվի մեկուկեսից երեք տարվա ընթացքում։ Մարտի 13-ին դիմեցինք կառավարությանը՝ խնդրելով կամ սառեցնել մեր վարկերը մեկ տարի ժամկետով, կամ ցույց տալ աջակցություն։ Քառասուն օր գրեթե անցել է, մենք չունենք պատասխան կառավարությունից։ Տպավորություն է, որ տուրիզմի մեջ տարնսպորտային ոլորտը բացարձակ գոյություն չունի», - լրագրողներին ասաց Տրանսպորտային տուրիստական ընկերության տնօրեն Արմեն Աբգարյանը։
Վերջինս նշեց, որ իրենց հեռախոսազանգերը ևս մնում են անպատասխան։
«Հինգ հեռախոսահամար են տվել, հինգն էլ չի համապատասխանում», - ասաց նա։
Խոսելով հետագա անելիքներից՝ վերջինս նշեց, որ աջակցություն չստանալու դեպքում ստիպված կլինեն վաճառել ավտոբուսների մասերը։
«Ավտոբուս ոչ ոք չի առնելու, հետևաբար պետք ա քանդենք մասերը վաճառենք դուրս։ Դրանից հետո մեր տուրիզմը հիանալի ավտոբուսային պարկ կունենա», - ասաց Աբգարյանը: