21/04/2020 11:32
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած պացիենտները եղել են 88 և 65 տարեկան
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած պացիենտները եղել են 88 և 65 տարեկան, տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով, պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի:
Կորոնավիրուսից ապաքինվել է 609 քաղաքացի, փաստացի բուժվում է 768-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։