21/04/2020 13:28
ՀՀ ԱԳ նախարարի և Արցախի նորընտիր նախագահի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 16-ին. Նաղդալյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի միջև հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 16-ին, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի: Արցախում կայացած ընտրությունների վերաբերյալ մեր հայտարարությունում արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման», - ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ այդ համատեքստում Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ շփումները մեզ համար կրում են մշտական և շարունակական բնույթ: