21/04/2020 11:04
WTI նավթի գինը վերադառնում է դրական նշանակության
Ամերիկյան նավթի WTI ապրանքատեսակի մատակարարման ֆյուչերսների արժեքը մայիսին վերադարձել է դրական նշանակության, վկայում են սակարկութունների տվյալները: NYMEX բորսայում Երևանի ժամանակով 08:10-ի դրությամբ այն աճել է մինչև 1,40 դոլար: WTI-ի հունիսյան ֆյուչերսներն աճել են մինչև 21,33 դոլար:
Լոնդոնի ICE բորսայում Brent-ի հունիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 25,39 դոլարով (մայիսյան պայմանագրերը լրացել են):