21/04/2020 18:45
«Աէրոֆլոտն» ու «Պոբեդան» հրաժարվել են տոմսեր վաճառել «Aviasales»-ի միջոցով
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունն ու նրա «Պոբեդա» դուստր ձեռնարկությունը հրաժարվել են տոմսեր վաճառել «Aviasales»-ի միջոցով: Այս մասին РБК-ին հայտնել է «Աէրոֆլոտի» մամուլի քարտուղար Յուլիա Սպիվակովան:
«Մենք իսկապես ծանուցում ենք ուղարկել ագրեգատորին կոմիսիոն պարգևատրումների փոփոխության վերաբերյալ: Ագրեգատորը որոշում է կայացրել խզել պայմանագիրը», - ասաց «Աէրոֆլոտի» ներկայացուցիչը:
Նա բացատրել է, որ զգալի արտաքին ճնշման պայմաններում ընկերությունն իրականացնում է մի շարք գործողություններ՝ կապված ծախսերի օպտիմիզացիայի հետ:
«Վաճառքի նոր ուղիներ մշակելու համար «Աէրոֆլոտը» նախատեսում է կենտրոնանալ սեփական կայքերի և բջջային հավելվածների առաջխաղացման վրա», - ասել է Սպիվակովան:
Համագործակցությունը կավարտվի մայիսի 1-ին: