21/04/2020 19:45
Բուլղարիայում մեղմացնում են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները
Բուլղարիայի իշխանությունները թույլատրել են Սոֆիայի բնակիչներին ցանկացած ժամանակ դուրս գալ և հետ վերադառնալ քաղաք իրենց անձնական ավտոմեքենաներով՝ հատուկ հայտարարագիր լրացնելու պայմանով: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարությունը:
«Ապրիլի 21-ից սկսած, աշխատանքի նպատակով քաղաքացիները ցանկացած ժամանակ կարող են իրենց անձնական ավտոմեքենաներով դուրս գալ և հետ վերադառնալ: Համապատասխան հայտարարագրում պետք է նշվի աշխատանքի վայրը, ինչպես նաև գործատուի հեռախոսահամարը», - ասված է հաղորդագրության մեջ:
Սոֆիա մուտքի ու ելքի սահմանափակումները մտցվել էին ապրիլի 17-ին: