21/04/2020 13:57
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել 5642 մարդու մոտ
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված ավելի քան 5,6 հազար նոր պացիենտ, որոնց 45.5% -ը չունի կլինիկական ախտանշաններ, հայտնում է օպերատիվ շտաբը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 85 մարզում գրանցվել է COVID-19-ի 52 763 դեպք (+12%) :
«Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5,642 դեպք՝ 78 շրջանում, այդ թվում՝ 2 567-ը (45,5%) ակտիվ են և առանց կլինիկական դրսևորումների», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ (Մոսկվայում 29 հիվանդ է մահացել): Ռուսաստանում համաճարակի ողջ ժամանակահատվածում այս ախտորոշմամբ մահացել է 456 մարդ: