21/04/2020 19:57
Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ճգնաժամը կարող է երկարել. Հերման Գրեֆ
«Սբերբանկի» ղեկավար Հերման Գրեֆը հայտարարել է, որ ներկայումս չի ակնկալում տնտեսության արագ «ապաքինում», կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ճգնաժամը կարող է երկարել:
«Եթե սկզբում մենք կարծում էինք, որ ճգնաժամի գագաթնակետին կհասնենք ու արագ կվերադառնանք նորմալ կյանքի, ապա այսօր անձամբ եմ տեսնում՝ իրավիճակը բոլորովին այլ է: Հնարավոր է՝ այս ճգնաժամը երկար տևի», - ասել է Գրեֆը:
Նա նշել է, որ ճգնաժամային իրավիճակում Ռուսաստանի մի շարք բանկեր կարող են օգնության կարիք ունենալ, բայց՝ ոչ «Սբերբանկը»: