21/04/2020 13:41
Ջեք Ման և Alibaba հիմնադրամն ԱՀԿ-ին կտրամադրեն հարյուր միլիոն դիմակ և մեկ միլիոն թեստ
Alibaba բարեգործական հիմնադրամը և ինտերնետային ընկերության հիմնադիր Ջեք Ման 100 միլիոն բժշկական դիմակ, մեկ միլիոն N95 ռեսպիրատոր և կորոնավիրուսի հայտնաբերման մեկ միլիոն թեստ կնվիրաբերեն ԱՀԿ-ին, ասված է Weibo սոցիալական ցանցում հիմնադրամի պաշտոնական հաշվում զետեղված հաղորդագրության մեջ:
«Համաճարակի դեմ պայքարի համար 150 երկրների և տարածաշրջանների համար միջոցներ նվիրաբերելուց հետո Alibaba բարեգործական հիմնադրամը և հիմնադիր Ջեք Մայի բարեգործական հիմնադրամը 100 միլիոն բժշկական դիմակ, 1 միլիոն N95 ռեսպիրատոր և մեկ միլիոն կորոնավիրուսային նուկլեինաթթուների թեստեր են նվիրելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հումանիտար օգնության այս խմբաքանակից բժշկական պարագաների բաշխումն անմիջականորեն կիրականացվի ԱՀԿ-ի կողմից՝ ըստ տարբեր երկրների կարիքների: