21/04/2020 09:49
«Ժողովուրդ». Ինչ է ասել վարչապետի մամուլի խոսնակը հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր զրույցի ժամանակ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետի տեսաուղերձից դուրս մնացած կադրերի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տեսանյութի տարածումից հետո՝ Հանրային հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր պարզաբանման ժամանակ, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասել է, թե՝ ասել են՝ «ռեք ենք», ինքը չգիտի` դա ինչ է, և եթե ասեին՝ լայվ ենք, ապա կզգուշացներ վարչապետին: Սակայն մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել` միայն ասելով, թե տեսաուղերձից 20 վայրկյան առաջ իմացել են, որ իրենք «լայվ» են»: