21/04/2020 09:54
«Իրատես». Փաշինյանը չի սպասի անգամ, որ արտակարգ իրավիճակն ավարտվի, կփորձի մի քանիսին «փռել ասֆալտին»
«Իրատես» թերթը գրում է. «Վարկանիշի լրջագույն կորուստ արձանագրած Նիկոլ Փաշինյանը, որին արդեն հարվածում են հենց թիմի խորքից` պարետատնից, սեփական լրատվամիջոցներից, կշարունակի իր նույն ձեռագիրը` «նախկինների» դեմ ռեպրեսիաների նոր փունջ կիրառելով, այս անգամ ոչ միայն «բռնագրավելով» նրանց տներն ու դղյակները, «լինչ» սկսելով դատավորների նկատմամբ, այլև արդեն իսկ «ուսումնասիրվել» և գործեր են նախապատրաստվել «անցանկալի» գործիչների ծանոթ-բարեկամ, վարորդ-ծնող, հարևան-մոտիկ շառավղով:
Ընդ որում, այդ «շառավիղն» անչափ լայն ընդգրկումով հասնելու է նաև թիմակից անցանկալիներին, որոնք ոչ միայն զգում են Նիկոլի բացթողումները, այլև շատ դեպքերում կառավարությունում, պարետատանը տեղի ունեցող քննարկումների ժամանակ ընդդիմանում են և ասում, որ ճիշտն այս ճանապարհով գնալն է, ինչն էլ ահավոր դուր չի գալիս Փաշինյանին: Ասում են` «համապատասխան» քայլերը չեն ուշանա, Փաշինյանը չի սպասի անգամ, որ արտակարգ իրավիճակն ավարտվի, կփորձի մի քանիսին «փռել ասֆալտին»»: