21/04/2020 17:40
Լուկաշենկո. Ռուսաստանը հրաժարվում է հնդկաձավար մատակարարել Բելառուսին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին հանձնարարել է անհրաժեշտ չափով հնդկաձավար արտադրել ներքին շուկայի համար, քանի որ Ռուսաստանը հրաժարվել է Բելառուսին հնդկաձավար վաճառել:
Ինչպես հայտնում է «Sputnik Բելառուսը»՝ Լուկաշենկոն երեքշաբթի աշխատանքային այցով եղել է երկրի Մոգիլյովի մարզի Բոբրույսկ բնակավայրում: Նախագահը մարզպետ Լեոնիդ Զայացից հետաքրքրվել է՝ ինչպես են մարզում ընթանում գարնանացանի աշխատանքները:
«Տեսեք, որ մենք կարողանանք անհրաժեշտ քանակությամբ հնդկաձավար ունենալ, որովհետև ռուսները հրաժարվել են մեզ հետ աշխատել, ինչպես խորհրդային ժամանակներում էր», - ասել է Լուկաշենկոն:
Զայացը տեղեկացրել է, որ էական խնդիրներ չկան և խոստացել է գարնանացանի սեզոնը ժամանակին ավարտել: