21/04/2020 16:26
Պարզ է չէ՞, որ մի քանի տարուց ո՛չ Պուտին ա լինելու, ո՛չ Թրամփ, ո՛չ Մակրոն, ո՛չ էլ՝ երաշխիքի կտրոն. քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը: Նա գրել է.
«Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ ռազմական գործողություններ չեն լինի, խաղաղապահներ կներգրավվեն, փախստականները կվերադառնան, համատեղ բնակության ծրագրեր կիրականացվեն և անորոշ ժամանակ անց տեղի կունենա հանրաքվե (երբ կողմերը վերջապես գան համաձայնության մասնակիցների թվի, նրանց իրավահաջորդների և այլ հարցերի շուրջ)։ Այսինքն, խոստում՝ տարածքների դիմաց։
Հիշում եմ նաև ռուսական կողմի մշտական դժգոհությունն առ այն, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն խոստացել էին չմեծացնել դաշինքը դեպի Ռուսաստանի սահմաններ, բայց խոստումը չէին պահել։
Դե պարզ է չէ՞, որ մի քանի տարուց ո՛չ Պուտին ա լինելու, ո՛չ Թրամփ, ո՛չ Մակրոն, ո՛չ էլ՝ երաշխիքի կտրոն»։