21/04/2020 12:29
Թրամփը կանխատեսում է նավթի գների շուտափույթ աճ
Նավթի գները երկար չեն մնա ռեկորդային ցածր մակարդակում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Սա կարճաժամկետ երևույթ է», - ասել է նա Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, «իրավիճակը կբարելավվի, և էներգետիկ ոլորտը կկարգավորվի»:
Թրամփի կանխատեսմամբ՝ նավթի գները «մոտ մեկ ամսվա ընթացքում կլինեն մեկ բարելի դիմաց 25- 28 դոլար»:
Հարցին, թե պատրաստ կլինի՞ դադարեցնել Սաուդյան նավթի ներմուծումը Միացյալ Նահանգներ, Թրամփը նշել է, որ ինքը «կուսումնասիրի իրավիճակը»: