21/04/2020 11:50
Թրամփը մտադիր է կասեցնել ԱՄՆ ներգաղթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով հրամանագիր կստորագրի երկիր ներգաղթը կասեցնելու մասին, որպեսզի ամերիկացիները պահպանեն աշխատատեղերը, հայտնում է РИА Новости-ն:
«Հաշվի առնելով անտեսանելի թշնամու կողմից կատարված հարձակումը, ինչպես նաև մեր մեծ ամերիկացի քաղաքացիների աշխատանքները պաշտպանելու անհրաժեշտությունը, ես կստորագրեմ հրամանագիր ՝ Միացյալ Նահանգներ ներգաղթը կասեցնելու մասին», - գրել է ամերիկյան առաջնորդը Twitter- ում:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որքան ժամանակ է գործելու արգելքը: