21/04/2020 12:51
Նյու Յորքի շրջանի բնակիչները դատական հայց են ներկայացրել ԱՀԿ-ի դեմ
ԱՄՆ-ի առավել տուժած թաղամասերից մեկի բնակիչները դատական հայց են ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դեմ՝ կազմակերպությանը մեղադրելով COVID-19- ի մասին ժամանակին տեղեկատվություն չներկայացնելու մասին, ինչը հանգեցրել է բազմաթիվ մահերի, հատնում է Independent-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեմ «Քլինգը և ուրիշները» գործը ամերիկյան Նյու Յորքի շրջանի դատարան են ներկայացվել Ուեսթսթեր կոմսության բնակիչներ` Ռիչարդ Քլինգն ու Սթիվ Ռոթքերը Նյու Ռոշելից և Սքերսդեյլից Ջեննարո Պուրչիան:
Ըստ դատական գործի, ԱՀԿ-ն մեղադրվում է կոպիտ անփութության համար: Հայցվորները վնասի փոխհատուցում են պահանջում շրջանի 756 հազար չափահաս բնակիչների համար, որոնք մաս են կազմում կոլեկտիվ հայցի: