21/04/2020 14:47
Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է․ գրանցվել է մահվան 4 դեպք
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է, ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 մարդ, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։
Հիշեցնենք՝ Հայաստանում այսօր կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 1401 է, մահերի թիվը՝ 24։