21/04/2020 20:00
Ի հեճուկս կառավարության խոստման՝ «Գլորիա» արտադրամասի շուրջ 2000 աշխատողներին այսօր թույլ չեն տվել աշխատել․ Մարուքյան (Տեսանյութ)
Ի հեճուկս կառավարության խոստման, որ ապրիլի 20-ից տեքստիլը կարող է աշխատել, Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել, ֆեսյբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի շուրջ այսօր ծավալված իրադարձություններին։
«Ահա նրանք արտադրամասից դուրս գալու և բողոքի ցույցի գնալու պահին: Հետաքրքիր է՝ այս մարդկանց ընտանիքներն ինչպե՞ս են գոյատևելու, երբ սոցիալական աջակցությունը նույնպես նրանց շրջանցել է», - գրել է Մարուքյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
Ավելի վաղ արտադրամասի պահակակետից Aysor.am-ին հայտնել էին, որ առավոտյան աշխատակիցնեըը եկել են ֆաբրիկա, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել աշխատել՝ ֆաբրիկայի աշխատելու թույլտվության բացակայության պատճառով։
Մի քանի քաղաքացի բերման էր ենթարկվել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից հետո հագուստի արտադրությունը կբացվի, տեքստիլ արտադրությանը կթույլատրվի աշխատել։