21/04/2020 18:19
«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն առավոտյան եկել են աշխատանքի, ոստիկանությունը թույլ չի տվել աշխատել․ նրանցից մի քանիսին բերման են ենթարկել
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն առավոտյան եկել են աշխատանքի, սակայն մոտ երկու ժամ անց նրանց ֆաբրիկայից դուրս են հանել ոստիկանության աշխատակիցները, Aysor.am-ի թղթակցին ասացին ֆաբրիկայի առաջին պահակակետից։
Հարցին՝ աշխատակիցները չե՞ն ունեցել աշխատանքի ձևաթուղթ, պահակակետից պատասխանեցին․
«Թերթիկ ունեցել են, կարի ֆաբրիկայի աշխատելու թույլտվություն չկա։ Ասում են՝ վարչապետի հրաման չկա, որ թույլ տան»։
Պահակակետից տեղեկացրեցին, որ իրենց տեղեկություններով այդ ընթացքում բերման է ենթարկվել երեք աշխատակից, որոնց այս պահին արդեն ազատ են արձակել.
«Երեք հոգու տարել են, ակտավորել են։ Արդեն բաց են թողել»: