21/04/2020 16:17
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված տղան իր հետ շփված ոչ մի անձի չի վարակել
Ֆրանսիայի արևելքում կորոնավիրուսով վարակված 9-ամյա տղան, չնայած նրան, որ շփվել է 172 մարդու հետ, ոչ մեկին չի վարակել, այդ թվում՝ իր ընտանիքի անդամներին, հայտնում է «The Guardian»-ը:
Անվտանգության նկատառումներով տղայի հետ շփված բոլոր մարդիկ կարանտինացվել են:
Կորոնավիրուսով վարակված տղան հաճախում էր Վերին Սավոյի դեպարտամենտի լեռնադահուկային միանգամից երեք դպրոց: