22/04/2020 02:24
«Հայփոստի» կառավարումն Էդուարդո Էռնեկյանից անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ Հայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Նշենք, որ 2020 թվականին ավարտվում էր «Հայփոստի» հավատարմագրային կառավարման ժամկետը։ 2006 թ-ից «Հայփոստի» կոնցեսիոն կառավարումն իրականացնում էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը»։
«Հայփոստի» նոր տնօրենը Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտ է։ Մինչև 2020 թ. ապրիլ աշխատել է ռուսական Round Bank-ում՝ որպես պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ է։