22/04/2020 14:42
Գազի գնի հարցի լուծման մեջ քաղաքական կոմպոնենտը շատ մեծ է․ Միքայել Մելքումյան
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ գազի գնի խնդիրն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի։
«Գազի գնի հարցի լուծման մեջ քաղաքական կոմպոնենտը շատ մեծ է։ Ես Աժ ամբիոնից ասել եմ, որ հրատապ պիտի բանակցեն, դրանից հետո Մհեր Գրիգորյանը նամակ է գրել Միլլերին, նա էլ ասել է, որ դա միջկառավարական մակարդակում է, այսինքն՝ տնտեսական չէ։ Եթե քաղաքական է, ուրեմն քաղաքական բանակցություններ պիտի գնան», - խորհրդարանում լրագրողների հետ ճապազրույցում ասաց Մելքումյանը։
Նա նկատեց, որ ՀՀ-ն ունի առանձնահատկություն՝ Հայաստանը ոչ միայն գազը ստանում է ռուսական ընկերությունից, այլև գազը ներքին շուկայում բաշխողը նույնպես ռուսական ընկերություն է։
«Ե՛վ մատակարարողը, և՛ բաշխողը նույն Գազպրոմն է։ Մենակ մենք ենք այսպիսին», - ասաց նա։