21/04/2020 22:39
Ապրիլի 22-ին տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չորրորդ թռիչքը
ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը՝ 15։00-ին տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
Մոսկվայում ՀՀ դեսպանության տվյալով, այս չվերթով Երևան կվերադառնան ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիները։
Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։
Հիշեցնենք, մինչև այս Մոսկվայից երեք չարտերային թռիչք էր իրականացվել «Red Wings» ավիաընկերության օդանավերով։