22/04/2020 12:16
Փաստաբանը միջնորդել է հետաձգել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստը
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է, հայտնում է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նա նշել է, որ հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնի լրացուցիչ: